«Հայկական ավիաուղիները» սկսել է Երևան - Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր իրականացնել

Արխիվային լուսանկար
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 2-ից սկսել է Երևան - Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր իրականացնել: Տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` «Հայկական ավիաուղիներ» անվանումով ընկերություն էր գործում նաև 90-ականներին։ Հայաստանի առաջին ավիաընկերությունն էր, որը հիմնադրվեց 1991 թվականին և հետագայում սնանկ ճանաչվեց։
Նորաստեղծ «Հայկական ավիաուղիներ» ընկերության տարբերանշանը նույնն է, ինչ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ինը։