Շիրակի մարզի երիտասարդները մեկնեցին բանակ

Շիրակի մարզի երիտասարդները մեկնեցին բանակ
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմում հերոսացած Հրաչ Մահտեսյանի հուշաղբյուրի առջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Անի համայնքի ղեկավարի, մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի պատասխանատուների հետ մասնակցել է մարզի Անի համայնքից զինծառայության մեկնող նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը, տեղեկացնում են մարզպետարանից։
Շիրակի մարզի երիտասարդները մեկնեցին բանակ
Մուշեղ Մուրադյանը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել չընկրկել խոչընդոտների առջև՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն։
Նորակոչիկները ստացել են նաև քահանայի օրհնությունը:
Մուշեղ Մուրադյանը Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում հերոսացած Հրաչ Մահտեսյանի հուշաղբյուրի առջև։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թ. ամառային զորակոչի ժամկետ է սահմանվել հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվելու է հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։
Շիրակի մարզի երիտասարդները մեկնեցին բանակ