Քոլին Փաուելի նախկին խորհրդականը ցնցող հայտարարություն է արել ԱՄՆ-ի մասին

Ռիչարդ Հաաս. Արխիվային լուսանկար
Ամերիկյան քաղաքական համակարգի փլուզումը նշանակում է, որ անկայուն աշխարհում ամենահուսալի խարիսխը լինելու փոխարեն ԱՄՆ-ն դարձել է խնդիրների ամենամեծ աղբյուրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Այսօրվա դրությամբ համաշխարհային անվտանգության համար գլխավոր սպառնալիքը Միացյալ Նահանգներն են։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային հարաբերությունների ամերիկյան խորհրդի նախկին նախագահ Ռիչարդ Հաասը:
Հաասի կարծիքով` ամերիկյան քաղաքական համակարգի փլուզումը նշանակում է, որ անկայուն աշխարհում ամենահուսալի խարիսխը լինելու փոխարեն Միացյալ Նահանգները դարձել է խնդիրների ամենամեծ աղբյուրը և ժողովրդավարության կասկածելի օրինակ:
«Մեր ներքաղաքական իրավիճակը ոչ միայն այն է, ինչին մյուս պետությունները չեն ուզում հավասարվել, այլև այն, ինչն ԱՄՆ-ին դարձնում է անհուսալի գործընկեր»,-հավելել է քաղաքական գործիչը:
Ռիչարդ Նաթան Հաասը ամերիկացի դիվանագետ է, արտաքին հարաբերությունների խորհրդի նախկին նախագահ, պետքարտուղար Քոլին Փաուելի նախկին խորհրդականը Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում: