ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում գերմանական մակնիշի, վերջերս ՀՀ ներկրված MAN ավտոբուս է նստել` տեսնելու դրանք ներսից։ Համապատասխան տեսանյութը ֆեյսբուքյան էջում հրապարակել է վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։
Տեսանյութում երևում է , թե ինչպես է Փաշինյանը վճարում և առաջ անցնում։
«Տես ինչ սառը, լավ ավտոբուս է»,– ասում է վարչապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում հուլիսի 1-ից միանգամից 9 երթուղի կգործարկվի` «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով:
Հիշեցնենք` ապրիլի 4–ին Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերեց նոր ներկրված թվով 150 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և թվով 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսներ։ Դրանք աստիճանաբար շահագործման են հանձնվում։ Մինչև սեպտեմբերի 1–ը Երևանում այլևս հին «Գազելները» չպետք է գործեն։