ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հունիսի 30-ին Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն։ Այս մասին հաղորդում են Աբովյանի ծննդատնից։
«Աբովյանի ծննդատան ողջ անձնակազմը շնորհավորում է հերոսածին մորը՝ Մարինա Սահակյանին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:
Հավելենք, որ Նարեկ Ասատուրյանը ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ժամկետային ծառայության է անցել «Մարտունի 3»–ում։ Զոհվել է 2020-ի հոկտեմբերի 12–ին՝ չլքելով մարտական դիրքը։