ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Կապանում` «Կինոն մարզերում» ծրագրի շրջանակներում ցուցադրվել է խորհրդային տարիներին հայտնի ու սիրված ««Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները» ֆիլմը, հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
«Կինոն մարզերում» նախագծի շրջանակներում շարժական կինոթատրոնը Հայաստան է եկել «Բարության առաքելություն» դաշնային միջազգային նախագծի շնորհիվ և իրականացվում է «Բարի գյուղական մայր» ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ։
Կապանում ցուցադրվել է «Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները» ֆիլմը
© Photo : Русский дом в Армении
Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը անցել է մարդաշատ և ուրախ մթնոլորտում։ Նախագծի հիմնական նպատակն է միավորել սերունդներին, ազգերին՝ բազմամշակութային նշանակություն ունեցող ֆիլմերի ցուցադրման միջոցով։
«Կինոն մարզերում» նախագիծն իրականացվում է 2014 թվականից։