Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Լևիկ Միքայելյան
Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ն մեկնարկել է հունիսի 26-ին և կավարտվի այսօր՝ հուլիսի 2-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանն ու 74 կգ Հայկ Պապիկյանը, պարտվելով եզրափակիչ մենամարտերում, արծաթե մեդալներ են նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հուլիսի 2-ին Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտեր կանցկացնեն Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ՝ Մուշեղ Մկրտչյան (86 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ):
Հայկ Պապիկյան
Մուշեղ Մկրտչյանի մրցակիցը եզրափակիչում կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռախիմ Մագամադովը, Կնյազ Իբոյանը ոսկե մեդալի համար կպայքարի թուրք Մուհամեդ Գիմրիի հետ:
Հայաստանի հավաքականի կազմում հուլիսի 1-ին բրոնզե մեդալակիրներ էին դարձել Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը(65 կգ):
Հիշեցնենք, որ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ն մեկնարկել է հունիսի 26-ին և կավարտվի այսօր՝ հուլիսի 2-ին: