Բայդենը հուլիսին կայցելի Ֆինլանդիա, Բրիտանիա և Լիտվա

Ջո Բայդեն. Արխիվային լուսանկար
Լիտվայի մայրաքաղաքում Բայդենը հուլիսի 11-ից 12-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի 74-րդ գագաթնաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսին կայցելի Մեծ Բրիտանիա, Լիտվա և Ֆինլանդիա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։
«Նախագահ Բայդենը հուլիսի 9-ից 13-ը ծրագրում է մեկնել Միացյալ Թագավորություն, Լիտվա և Ֆինլանդիա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ակնկալվում է, որ Լոնդոնում Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և թագավոր Չարլզ III-ի հետ՝ երկրների միջև երկկողմ հարաբերությունները ամրապնդելու նպատակով։
Լիտվայի մայրաքաղաքում Բայդենը հուլիսի 11-ից 12-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի 74-րդ գագաթնաժողովին։ Դրանից հետո Սպիտակ տան ղեկավարը հուլիսի 13-ին կայցելի Հելսինկի, որտեղ կմասնակցի ԱՄՆ-ի և սկանդինավյան երկրների ղեկավարների գագաթնաժողովին։