ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Նուրհակի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7,01 կմ խորության վրա:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։