ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է իր պետական այցը Գերմանիա: Տեղեկությունը հայտնում է հայտնում է Գերմանիայի նախագահի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության` այցը, որը նախատեսված էր հուլիսի 2-4-ը, հետաձգվել է Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունների պատճառով։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։