Մախաչկալայում օդապարիկ է ընկել. տուժածներ կան

Օդապարիկ. արխիվային լուսանկար
Դատախազությունը ստուգումներ է կազմակերպել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Մախաչկալայում մարդկանց տեղափոխող օդապարիկը խփվել է ժայռին և ընկել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել հանրապետության դատախազի ավագ օգնական Տատյանա Գոլուբովան:
«Նախնական տվյալով՝ հուլիսի 1-ին Մախաչկալայում մարդկանց տեղափոխող օդապարիկն ընկել է՝ խփվելով Տարկի-Տաու լեռան լանջին գտնվող ժայռին։ Կան տուժածներ», - ասել է Գոլուբովան։
Դատախազությունը ստուգումներ է կազմակերպել։
Գործակալության զրուցակցի խոսքով` գերատեսչությունը կպարզի` օդապարիկով թռիչքներ կազմակերպելու ծառայություններ մատուցելիս արդյոք պահպանվել են անվտանգության կանոնները և օրենսդրության այլ պահանջները։
Ֆրանսիայում 4 օրվա ընթացքում շուրջ 200 մթերային խանութ և ծխախոտի 250 վաճառակետ է թալանվել