Հայաստանի թեքբոլի հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպական 3-րդ խաղերում

Թեքբոլիստ
Մեր թեքբոլիստներին չբավականացրեց փորձը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Եվրոպական 3-րդ խաղերի շրջանակում իրենց ելույթներն ավարտեցին Հայաստանի թեքբոլի հավաքականի մարզիկները։
Տղամարդկանց զուգախաղերում Գոռ Սարգսյան-Ռաֆայել Վարդանյան զույգը խմբային փուլում հաղթեց Սոլվակիայի թիմին 2 սեթում։ Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար մեր տղաները պետք է հաղթեին Ռումինիայի ուժեղ թիմին։
Առաջին սեթում մեր թիմը հաղթեց 12։8 հաշվով։ Երկրորդ սեթում ռումինացիները ռևանշի հասան 12։6 հաշվով։ Վճռորոշ 3-րդ սեթում Հայաստանի զույգը հաղթում էր 5 միավորի տարբերությամբ՝ 6։1, հետո` 8։4։
Լարվածությունը հասավ գագաթնակետին, բայց մերոնք դեռ մեկ միավորի առավելություն ունեին՝ 10։9։ Բայց մեր թեքբոլիստներին չբավականացրեց փորձը։ Պարտվեցին 10։12 և սեթերով 1։2։ Չնայած դրան` մեր թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցեց Սերբիայի ընտրանու հետ։
Քառորդ եզրափակիչում սերբերը մեր թիմից փորձառու էին ու գերազանցում էին իրենց վարպետությամբ։ Բոգդան Մարոյևիչ-Նիկոլա Միտրո զույգը երկու սեթերում 12։2, 12։4 հաշվով հաղթեց Գոռ Սարգսյան-Ռաֆայել Վարդանյան զույգին։ Մերոնք ավարտեցին իրենց ելույթները։
Երիտասարդական ԵԱ. ըմբիշ Նարեկ Գրիգորյանը Հայաստան կվերադառնա բրոնզով