Ֆրանսիայում գիշերվա ընթացքում ավելի քան 1000 ավտոմեքենա և 234 շենք է հրկիզվել. ԶԼՄ

Հրշեջներ
Ցուցարարները հարձակվել են ոստիկանական 31 և մունիցիպալ ոստիկանության 16 բաժանմունքի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Այս գիշեր Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում ավելի քան 1.3 հազար մեքենա և 234 շենք է հրկիզվել։ Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
«Ինչ վերաբերում է նյութական վնասին, խոսքը հասարակական վայրերում 2 560 հրդեհների մասին է` 1350 հրկիզված մեքենա և 234 վնասված կամ հրկիզված շենք», – հայտնում է հեռուստաալիքը։
Ցուցարարները հարձակվել են ոստիկանական 31, մունիցիպալ ոստիկանության 16 բաժանմունքի և ժանդարմերիայի 11 զորանոցների վրա։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։
Ֆրանսիայում անկարգությունների պատճառով մի շարք ժամանցային միջոցառումներ կչեղարկվեն