Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները դիմել են ցուցարարներին

Ֆրանսիայի հավաքականի երկրպագուներ
Ֆուտբոլիստներն ընդգծել են, որ բռնությամբ հնարավոր չէ հարց լուծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի կապակցությամբ դիմել են ցուցարարներին։
«Ինչպես բոլոր ֆրանսիացիները, մենք ևս ցնցված էինք երիտասարդ Նեհելի դաժան մահից։ Այդ ողբերգական իրադարձությունից հետո մենք ժողովրդական ցասումի ականատես դարձանք, որի էությունը մենք հասկանում ենք, սակայն եղանակը չենք կարող արդարացնել։ Դուք ոչնչացնում եք ձեր ունեցվածքը, ձեր թաղամասերը, ձեր քաղաքները, ձեր այն վայրերը, որտեղ կարելի է աճել և լինել մարդկանց կողքին», – ասվում է նամակում։
Նրանց խոսքով` բռնությամբ հնարավոր չէ հարց լուծել, հատկապես երբ այն շրջվում է բռնություն դրսևորողների, նրանց ընտանիքների, մտերիմների և հարևանների դեմ։
Ֆրանսիայում գիշերվա ընթացքում ավելի քան 1000 ավտոմեքենա և 234 շենք է հրկիզվել. ԶԼՄ
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։
Ֆրանսիայում անկարգությունների պատճառով մի շարք ժամանցային միջոցառումներ կչեղարկվեն