ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 100 ուժեղագույն շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը, որտեղ ավելացել է ևս մեկ հայ շախմատիստի անուն։
Լավագույնների ցուցակում է հայտնվել գրոսմայստեր Շանթ Սարգսյանը. նա 89-րդն է։
Լավագույն հարյուրակում է նաև Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) (15-րդ հորիզոնական), Գաբրիել Սարգսյանը (2692) 44-րդ հորիզոնականում է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2685)` 53-րդ, Հրանտ Մելքումյանը (2650)` 97–րդ։
Լավագույնների ցուցակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը։