ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկրորդ մեդալը։
79 կգ քաշային կարգում Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4։1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Ռադոմիր Ստոյանովին ու կկանգնի պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը ժամանակից շուտ 10։0 հաշվով հաղթեց ռումինացի Դանիել Սանդուին։
Քիչ հետո բրոնզե մեդալի համար կպայքարի 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ն մեկնարկել է հունիսի 26-ին և կտևի մինչև հուլիսի 2-ը: