ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը կանցկացվի Հայաստանում

ԵԱՀԿ ԽՎ
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի խոսքով` ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելով` վեհաժողովի անդամները Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերների ու դրանց հետևանքների մասին մտքեր փոխանակելու հնարավորություն կունենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում: Որոշումը վեհաժողովի մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Անվտանգային մարտահրավերները շարունակում են ցնցել ԵԱՀԿ տարածաշրջանը, և այս պայմաններում միջխորհրդարանական համագործակցությունն ու երկխոսությունն ավելի են կարևորվում: Վեհաժողովի աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելով՝ վեհաժողովի անդամները հնարավորություն կունենան անդրադառնալու և մտքեր փոխանակելու Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերների ու դրանց հետևանքների մասին»,– ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրից: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները:
Բաքվի էներգառեսուրսները չպետք է գրավեն եվրոպացիներին. հայ պատգամավորի ելույթը ԵԱՀԿ ԽՎ–ում