Բաթում–Երևան գնացքը սողանքի պատճառով չի կարողանում հասնել Հայաստան

Բաթում–Երևան գնացք
Սողանքը վնասել է կոնտակտային ցանցն ու ռելսերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Վեց գնացք, այդ թվում՝ Բաթում–Երևան ուղերթ իրականացնող գնացքը, սողանքի պատճառով չեն կարողանում հասնել մեկնման կետ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով «Վրացական երկաթուղիներ» ընկերությանը։
Սողանքը տեղի է ունեցել Խարագաուլի շրջանի Մարելիսի կայարանում, Պատճառը հորդառատ անձրևներն են։ Արդյունքում վնասվել են կոնտակտային ցանցն ու ռելսերը:
«Հայտնի չէ, թե երթևեկությունը երբ կվերականգնվի։ Եթե անգամ վերականգնվի, անվտանգության նկատառումներից ելնելով` այս պահին ուղևորների տեղաշարժը նպատակահարմար չէ», – ասված է հաղորդագրության մեջ:
Կայքը հրապարակել է նաև չեղարկված ուղերթերի ցանկը.
Բաթում-Երևան #201,
Թբիլիսի-Բաթում #804,
Թբիլիսի-Փոթի #874,
Բաթում-Թբիլիսի #801,
Բաթում-Թբիլիսի #807,
Զուգդիդի-Թբիլիսի #869։
Բոլոր գնացքները կմեկնեն մոտակա կայարան, որպեսզի ուղևորներն այնտեղից կարողանան շարունակել իրենց ճանապարհը։ Ընկերությունը խոստանում է վերադարձնել բոլոր ուղեվարձերը: