Բացառիկ վիրահատություն Երևանում. երեխայի ստորին ծնոտից հսկայական գոյացություն են հեռացրել

Բուժկենտրոն
9 տարեկան երեխան շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բացառիկ վիրահատություն են արել ու հսկայական չափերի գոյացություն հեռացրել 9 տարեկան երեխայի ստորին ծնոտից։ Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երեխային բուժկենտրոն են տարել ատամի ծկթման բացակայության պատճառով։
«Ներբերանային զննմամբ պարզվել է, որ լորձաթաղանթի անցման ծալքը ստորին ծնոտի աջ կեսում՝ վեստիբուլյար կողմից, թույլ արտափքված է: Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է հսկայական չափերի գոյացություն ստորին ծնոտի աջ կեսում՝ թմբիկավոր մակերեսով, անհարթ եզրերով»,– ասված է հաղորդագրությունում:
ԲԿ–ի բժիշկները բարեհաջող կատարել են գոյացության հեռացում՝ պահպանելով ոսկրի ամբողջականությունը:
Պացիենտը շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո՝ ստորին ծնոտի շարունակական աճը վերահսկելու նպատակով:
Образование огромных размеров в нижней челюсти ребенка
Հաղորդագրությունում նշվում է, որ վերջին տասնամյակների դիտարկումները ցույց են տալիս, որ դիմածնոտային շրջանի ախտահարումների մեջ ուռուցքների տեսակարար կշիռը շարունակական աճ է արձանագրում: Նկատվում է նաև այս հիվանդության երիտասարդացում։
Սա դատավճիռ չէ, ախտորոշում է. 13 տարի մետաստազներով ապրող և աշխատող կնոջ հաղթանակը