ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Արմավիրի մարզի Հացիկ - Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատարն ու մարդատար «Գազելը»: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում։
Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանություն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով` տուժածները վերադառնում էին դաշտային աշխատանքներից, որտեղ ծիրան էին հավաքում: