Վրաստանը հիմա էլ պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի և Բաքվի միջև. Ղարիբաշվիլի

Ղարիբաշվիլիի կարծիքով` Վրաստանը ապացուցել է, որ կարող է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Վրաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միանալ իր բարեկամ երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին խորհրդարանում տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ Թբիլիսին փայլուն հարաբերություններ ունի տարածաշրջանում, որոնք ամրապնդվում են տարբեր նախագծերի իրականացմամբ: Ղարիբաշվիլին նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունն ամեն օր էլ ավելի ամուր է դառնում:
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետընաև հիշեցրել է իր մտահղացման՝ խաղաղ հարևանության նախաձեռնության հարթակի մասին` այն անվանելով տարածաշրջանի համար հարաբերությունների կարգավորման օրինակելի տարբերակ:
«Երկու տարի առաջ երևացին առաջին կոնկրետ արդյունքները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այդ ժամանակ ես անձամբ ներգրավված էի։ Եվ այդ միջնորդական առաքելությունն ավարտվեց կոնկրետ արդյունքով»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա վերահաստատել է Թբիլիսիի լիակատար պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև փոխգործակցությանը։
Հիշեցնենք, որ Թբիլիսին դեռևս Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ բազմիցս առաջարկել է հարթակ դառնալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար: Ավելին, Ղարիբաշվիլին ինքը բազմիցս հանդես է եկել խաղաղ հարևանության նախաձեռնության հարթակի ստեղծման գաղափարով, որի շրջանակներում հնարավոր կլիներ լուծել երեք երկրների միջև մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցեր:
Գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղություն պահպանելն է. Վրաստանի վարչապետ
Արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը 2022 թվականի հուլիսին երկկողմ հանդիպում ունեցել Թբիլիսիում։