Փլուզում Վանաձոր–Բագրատաշեն ճանապարհին. այդ հատվածը միակողմանի փակ է

Ճանապարհին թափված քարեր. արխիվային լուսանկար
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում գործում են երթևեկության սահմանափակումներ, իսկ Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին փլուզում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ճանապարհահատվածի մոտ 53-րդ կմ-ին հենապատը փլուզվել է` մոտ 150 քմ։ Դրա հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է: Երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:
Գերատեսչությունը հիշեցնում է, որ հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Ինչ վերաբերում է Լարսին, ապա Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բերդ-Մովսես ավտոճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ կիրականացվեն