Փաշինյանն ընդունել է Shell ընկերության պատվիրակությանը

Փաշինյանն ընդունել է Shell ընկերության պատվիրակությանը
Առաջիկա 5 տարվա ընթացքում Shell–ը նախատեսում է Երևանում և բոլոր մարզերում գործարկել 25 բենզալցակայան, որտեղ կմատուցվեն նաև տարբեր այլ ծառայություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բրիտանա-նիդերլանդական Shell ընկերության ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների գծով փոխտնօրեն Ջոանա Քուենսբերգի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը ողջունել է հեղինակավոր ընկերության մուտքը հայկական շուկա, որի առաջին բենզալցակայանը Երևանում բացվել է հունիսի 29-ին:
«Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն իր գործունեությամբ նոր որակ և բիզնես մշակույթ կներդնի հայկական շուկայում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ջոանա Քուենսբերգը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ ՀՀ-ում Shell ընկերության ներգրավմանն աջակցելու համար և մանրամասներ փոխանցել հետագա ծրագրերի վերաբերյալ:
Նշվել է, որ առաջիկա 5 տարվա ընթացքում ընկերությունը նախատեսում է Երևանում և բոլոր մարզերում գործարկել 25 բենզալցակայան, որտեղ կմատուցվեն նաև տարբեր այլ ծառայություններ:
Նշենք, որ Shell-ն էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է: Ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն է, որը Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակում ծրագրում է հանրապետության տարբեր հատվածներում բացել շուրջ 25 Shell բենզալցակայան` նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց։
Փաշինյանն ընդունել է Shell ընկերության պատվիրակությանը