Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:
Նիստին քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր:
Նշենք, որ Անվտանգության խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել փետրվարի 24–ին։ Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: