Միաժամանակ հրդեհվել են Շիրակ գյուղի եկեղեցին ու մատուռը

Միաժամանկ հրդեհվել են Շիրակ գյուղի եկեղեցին ու մատուռը
Սուրբ Մինասը 19-րդ դարի կիսավեր եկեղեցի է։ Այրվել է մոմավառության համար հարմարեցված տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Անհասկանալի պայմաններում, գրեթե միաժամանակ հունիսի 30-ին` ժամը15:00-16:00-ի մոտակայքում, հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գյուղում մատուռն ու կիսավեր սուրբ Մինաս եկեղեցու փակ տարածքը:
Միաժամանկ հրդեհվել են Շիրակ գյուղի եկեղեցին ու մատուռը
Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց՝ մատուռն այրվել է ամբողջությամբ, երկու մարտական հաշվարկ է մասնակցել հրդեհաշիջմանը, իսկ եկեղեցում բռնկված հրդեհը հնարավոր է եղել արագ հանգցնել:
Միաժամանկ հրդեհվել են Շիրակ գյուղի եկեղեցին ու մատուռը
«Գյուղի մի մասը տեղյակ էր, որ մատուռն է այրվում, մի մասն էլ գիտեր՝ Սուրբ Մինասը: Մինչև մատուռի հրդեհով էի զբաղված, տեղեկացա եկեղեցու հրդեհի մասին: Վայրկյանների տարբերությամբ երկու սրբատեղի է այրվել․ տարօրինակ է»,- պատմեց Համլետ Ասատրյանը՝ հավելելով` գյուղաբնակները տարակուսած են՝ ինչը կարող էր գյուղի տարբեր հատվածներում տեղակայված սրբատեղների հրդեհի պատճառ դառնալ։
Սուրբ Մինասը 19-րդ դարի եկեղեցի է՝ կիսավեր։ Այրվել է մոմավառության համար հարմարեցված տարածքը։ Մատուռը կառուցվել էր 1920-ական թվականներին։