ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր միջգերատեսչական ճգնաժամային խմբի նիստ կանցկացնի, որը ստեղծվել է զանգվածային անկարգությունների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրներին։
Նշվում է, որ հնարավոր է` Մակրոնը ստիպված ընդհատել իր բրյուսելյան այցը, որպեսզի հասցնի ճգնաժամային շտաբի հանդիպմանը:
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։