Մակրոնը լքել է ԵՄ գագաթնաժողովը. նա պետք է նիստ անցկացնի Փարիզում

Էմանուել Մակրոն
Ֆրանսիայում այս գիշեր ավելի քան 600 քաղաքացի է բերման ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքել է Բրյուսելում անցկացվող ԵՄ գագաթնաժողովը, որպեսզի մասնակցի կառավարության նիստին, որի ընթացքում քննարկվելու երկրում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:
«Մակրոնը լքել է Եվրոպայի խորհուրդը, նրա մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Նրան սպասում են Փարիզում, որտեղ նա կգլխավորի միջգերատեսչական ճգնաժամային խմբի նիստը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։
Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է 667-ի