ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ամերիկացի երգչուհի Մադոննան, որը հիվանդանոցից դուրս է գրվել մանրէաբանական վարակի բուժումից հետո, շարունակում է բողոքել ինքնագացողությունից և չի վեր կենում անկողնուց։ Տեղեկությունը հայտնում է TMZ կայքը` հղում անելով փոփ աստղի հետ շփվող աղբյուրներին:
Մադոննան հիվանդանոց էր տեղափոխվել անցած հանգստյան օրերին։ Նրա մենեջերը հայտնել է, որ 64-ամյա երգչուհին մի քանի օր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հունիսի 28-ի երեկոյան նա վերադարձել է Նյու Յորքի իր բնակարան:
Նրա շրջապատի մարդիկ կարծում են, որ երգչուհին չի կարողանա սկսել իր համաշխարհային շրջագայությունը, որը նախատեսված է հուլիսի 15-ին:
Page Six–ն էլ հայտնում է, որ Մադոննայի վիճակը հոսպիտալացման պահին այնքան ծանր է եղել, որ մտերիմները պատրաստվել են վատթարագույնին։