Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Զապորոժիեի ԱԷԿ–ը պայթեցնելու հայտարարությունները

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ստացել է Ուկրաինայի հետախուզության և անվտանգության ծառայության զեկույցը, որի համաձայն` Ռուսաստանը, իբր, նախապատրաստել և դիտարկում է ահաբեկչական գործողության սցենար ԶԱԷԿ–ում` ռադիացիայի արտանետմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն, իբր, կպայթեցնի Զապորոժիեի ԱԷԿ–ը, մաքուր սուտ է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այն, ինչ իրենք ասում են` թե իբր ինքներս մեզ պայթեցնելու ենք, գտնվելով միջուկային օբյեկտում, արժե՞ արդյոք մեկնաբանել։ Դա պարզապես մաքուր սուտ է», – առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարը` հավելելով, որ դա Ուկրաինայի ներկայիս ղեկավարության գործելաոճն է, որը ցանկացած զառանցանք ներկայացնում է որպես ամենաարդիական խնդիրն այսօրվա դրությամբ և Արևմուտքից պահանջում աջակցել այդ ցնորական նախաձեռնություններին։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ստացել է Ուկրաինայի հետախուզության և անվտանգության ծառայության զեկույցը, որի համաձայն` Ռուսաստանը, իբր, նախապատրաստել և դիտարկում է ահաբեկչական գործողության սցենար ԶԱԷԿ–ում` ռադիացիայի արտանետմամբ։
Արևմուտքը ՀԱՊԿ–ը որպես աշխարհում իր գերակայության սպառնալիք է դիտարկում. Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ հայտարարությունը զառանցանք է որակել։
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության ԱԽ նիստում հայտարարել է` Ռուսաստանը հույս ունի, որ Կիևի արևմտյան հովանավորները թույլ չեն տա նրան ԶԱԷԿ–ում աղետ կազմակերպել, իսկ «կիևյան ռեժիմի ղեկավարների հաճախակի դարձած ցնորական պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, ականապատել է Զապորոժիեի ԱԷԿ–ն ու պատրաստվում է պայթեցնել այն, շատ մտահոգիչ է։
Նա նշել է, որ նման հայտարարությունների անհեթեթության մեջ կարող էր համոզվել ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած առաքելությունը, որը հունիսին կայան էր այցելել` չնայած Ուկրաինայի բոլոր խոչընդոտներին։
ՇՀԿ–ին Իրանի անդամակցությունը կձևակերպվի հուլիսի 4-ին. Լավրով