Կրակոցներ Քիշնևի օդանավակայանում. օտարերկրացին պատանդների հետ բարիկադավորվել է

Նախնական տվյալներով՝ օտարերկրացին երկիր է ժամանել Թուրքիայի չվերթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Քիշնևի օդանավակայանում օտարերկրացին հրաձգություն է իրականացրել, ապա բարիկադավորվել պատանդների հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մոլդովական Ziarul de Garda պարբերականին։
Ավելի վաղ Քիշնևի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ անհայտ անձը կրակ է բացել օդանավակայանում, ուղևորները տարհանվել են, ինքնաթիռների թռիչքները ժամանակավորապես հետաձգվել են: ՆԳՆ տվյալներով՝ հրաձգությունը կազմակերպել է մի օտարերկրացի, որին թույլ չեն տվել երկիր մտնել։
«Հրաձգությունը կազմակերպած մարդն ավելի ուշ բարիկադավորվել է օդանավակայանի տարածքում՝ պատանդների հետ միասին։ Ավելի վաղ նա մի քանի կրակոց էր արձակել օդ, իսկ հետո նաև սահմանապահների ուղղությամբ»,-հայտնում է պարբերականը։
Նախնական տվյալներով՝ օտարերկրացին երկիր է ժամանել Թուրքիայի չվերթով։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ նա վիրավորել է Սահմանային ոստիկանության աշխատակիցներից մեկին, սակայն իրավապահ մարմինները դեռ պաշտոնապես չեն հաստատել դա:
Կեղծ գերուց մինչև Մարիուպոլի հրետակոծություն. ուկրաինական ֆեյքերի դեմ պատերազմ է ընթանում