Խաղաղության հաստատմանը միտված ՀՀ ջանքերը Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Կումար Այիրին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Տարածաշրջանի անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր ներկայացրել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այիրին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Երկուստեք կարևորվել է այս տարվա մայիսին ազդարարված ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկի ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը:
Անդրադառնալով տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը՝ կողմերը դրանց ընդլայնման ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը:
ՀՀ–ն շահագրգռված է զարգացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: