ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի մեկ խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Արցախի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն ու Ճարտար համայնքների դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնների ուղղությամբ։ Հայկական կողմում տուժածներ չկան։