Կանցկացվի համահայկական ուխտագնացություն դեպի Սուրբ Էջմիածին

Ուխտագնացության մասնակիցներ
Ուխտագնացությանը կմասնակցեն երիտասարդներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հուլիսի 5-10-ը «Սուրբ Էջմիածինը` մեր հավատքի ծննդավայր» խորագրով համահայկական ուխտագնացություն կանցկացվի։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Ուխտագնացությունը տեղի կունենա Գարեգին Երկրորդ կաթողիկոսի օրհնությամբ և Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։
Ուխտագնացությանը կմասնակցեն երիտասարդներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, նաև թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ։
«Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը։ Կկազմակերպվեն նաև այցեր Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ, Խոր Վիրապ վանքեր և Զվարթնոցի տաճար։ Ուխտագնացության վերջին օրն ուխտավորները Կոտայքի թեմում կմասնակցեն սրբազան պատարագի արարողությանը»,– տեղեկացնում են Մայր աթոռից։
Կանցկացվի «Թվային Քրիստոնեական երիտասարդական աշխատանք» խորագրով երկօրյա կրթական դասընթաց։
Հայոց եկեղեցին պիտի շարունակի ջանքեր գործադրել համազգային համախմբման համար. կաթողիկոս