ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հնարավոր է` ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և «Meta»* ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մենամարտ անցկացնեն հռոմեական Կոլիզեյում: Տեղեկությունը հայտնում է «TMZ Sports»–ը։
Նշվում է, որ Ցուկերբերգի ներկայացուցիչներն այդ մասին հայտնել են UFC-ի նախագահ Դանա Ուայթին: Ուայթի ներկայացուցիչներն իրենց հերթին կապ են հաստատել իտալացի նախարարի հետ։
«Ավելի ուշ Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին Ցուկերբերգի հետ կապ է հաստատել հավանաբար «համաշխարհային պատմության մեջ ամենամեծ մարտը» կազմակերպելու հարցով»,– գրում է կայքը։
Մասկն իր հերթին գրառում է արել «Twitter»-ում` չբացառելով Կոլիզեյում մենամարտ անցկացնելու հնարավորությունը։
* «Meta»–ն ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելված է Ռուսաստանի Դաշնությունում: