Հայաստանի հավաքականը կմասնակցի բասկետբոլի աշխարհի 2027 թ․ առաջնության նախընտրական փուլին

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի մարզման ժամանակ
Հայաստանի հավաքականը նախորդ տարի դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. ՀԲՖ-ն հայտ է ներկայացրել մասնակցելու բասկետբոլի աշխարհի 2027 թ․ առաջնության նախընտրական փուլին, նշված է ֆեդերացիայի պաշտոնական կայքում։

Նախընտրական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 8-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում:

Աշխարհի 2027 թ․ առաջնության նախընտրական փուլը կմեկնարկի 2024 թվականի փետրվարին։

Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025 թ․ հունիսին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ տարի դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող: