Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է 667-ի

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում զանգվածային անկարգություններ են սկսվել, երբ հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները 17-ամյա դեռահասի են սպանել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ֆրանսիայում ավելի քան 660 մարդ է բերման ենթարկվել գիշերային անկարգություններից հետո։ Տեղեկությունը Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։
Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 400 մարդու բերման ենթարկելու մասին։
«Անցած գիշեր մեր ոստիկանությունը, ժանդարմներն ու հրշեջները բախվել են աննախադեպ բռնության։ Հետևելով կտրուկ միջոցներ ձեռնարկելու իմ հրահանգներին՝ 667 մարդու են բերման ենթարկել», - գրել է նախարարը։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։
Մակրոնը ճգնաժամային շտաբի նիստ կանցկացնի