Ֆրանսիայում անկարգությունների պատճառով մի շարք ժամանցային միջոցառումներ կչեղարկվեն

Էմանուել Մակրոնը երկրում անկարգությունների ֆոնին հակաճգնաժամային շտաբի նիստ է անցկացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ֆրանսիայում մի շարք ժամանցային միջոցառումներ կչեղարկվեն քաղաքապետարանները պաշտպանելու համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահը լքել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովը, նրա մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Ֆրանսիայի նախագահը վերադարձել է Փարիզ` մասնակցելու հակաճգնաժամային շտաբի նիստին։
«Վերջին իրադարձությունների ֆոնին որոշվել է բազմաթիվ ժամանցային միջոցառումներ և հավաքույթներ չեղյալ հայտարարել առավել «վտանգավոր» գերատեսչություններում` քաղաքապետարանները և մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»,– հակաճգնաժամային շտաբի նիստում ասել է Մակրոնը։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։
Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է 667-ի