Երևանում շտապօգնության մեքենան բախվել է Mitsubishi-ին. տուժել են նաև բժիշկն ու բժշկուհին

Արխիվային լուսանկար
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևանի Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափոր փողոցի խաչմերուկում ժամը 18:20-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար։ Բախվել են շտապօգնության և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով` վթարի հետևանքով շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին և Mitsubishi-ի վարորդը մարմնական վնասվածքներով մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: