Ձմերուկը և սեխը կտրած կամ մասերի բաժանած վաճառողները կտուգանվեն. նոր նախագիծ է մշակվում

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է նաև, որ տոնավաճառներում և տաղավարներում ձմերուկի և սեխի վաճառքի կետերը ծածկեր կամ հովանոցներ ունենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է արգելել կտրված կամ մասերի բաժանված ձմերուկի և սեխի վաճառքը։ Նախագիծը հրապարակված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` առաջարկելով կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքը։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի ձմերուկի և սեխի վաճառքին, ինչպես նաև ճաշացուցակին ներկայացվող պահանջները, որի արդյուքում հանրապետության տարածքում կարգելվի մասերով կամ կտրված վաճառքը, քանի որ այս համատեքստում ազգաբնակչության շահը առավել գերակշռող է, քան մասնավոր շահը, ինչի արդյունքը միտված է կանխելու մարդու կյանքին և առողջությանը վնաս հասցնելը և սպառողներին մոլորության մեջ գցելը»,– ասված է նախագծում։
Նշվում է, որ տոնավաճառներում, տաղավարներում ձմերուկի և սեխի վաճառքի կետերը պետք է ունենան ծածկեր կամ հովանոցներ։
Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում. Փաշինյանը հիշեց «աղամանի» մասին նախագիծը
Նախագծի համաձայն` կտրած կամ մասերի բաժանված սեխի և ձմերուկի վաճառքը կարող է առաջացնել տուգանք` ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նույն արարքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում նախատեսված է տուգանք նշանակել նախկինում նշանակվածի կրկնապատիկի չափով։
Քանի անգամ թափահարել աղամանը առողջությունը վնասելու համար. Պիպոյանը փորձարկում է արել