ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում այսօր հայտնաբերվել են ավազակոպճային խառնուրդով բեռնված «Կամազ» մակնիշի 2 բեռնատար և 1 բարձող մեքենա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Տեսուչներն անմիջապես դադարեցրել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքները։
Ըստ տեսչության հաղորդագրության` հայտնաբերված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Նախապատրաստվում են նյութեր:
Արագածոտնի մարզում դադարցեվել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքները