Հայաստանի ըմբշամարտի հավաքականը չորրորդն է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը չորրորդն է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
Հայկական թիմն ունի մեկ ոսկի, երկու արծաթ և երկու բրոնզ։ Այսօր ԵԱ-ի մեդալների համար պայքարի մեջ են մտնում ազատոճայինները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ընդհանուր թիմային հաշվարկում չորրորդն էր: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել Յուրիկ Հովեյանը (63 կգ), արծաթե մեդալ են նվաճել Վիգեն Նազարյանը (87 կգ) և Սուրեն Աղաջանյանը (60 կգ), բրոնզե մեդալի են արժանացել Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ):
Այսօր Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարի մեջ են մտնում ազատոճայինները։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի ԵԱ - ն անցկացվում է Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում հունիսի 26-ից հուլիսի 2-ը: