Շուշիի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել. հերքում

Արխիվային լուսանկար
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն էր հերքել ադրբեջանցիների տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Արցախի զինված ուժերը չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են Պաշտպանական բանակի լրատվական ծառայությունից։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 28-ի ժամը 23:55-ից հունիսի 29-ի ժամը 00։50-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն էր հերքել ադրբեջանցիների տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 22:35-23:15-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք` հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։Հայկական կողմն ունի 4 զոհ։