ԿԳՄՍՆ–ում ընդունել են բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանին

Բասկետբոլիստ Էլեն Բունիաթյանը միակ կին մարզիչն է աշխարհում, որը մարզում է տղամարդկանց թիմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է 1992 թ.–ի Բարսելոնայի օլիմպիական խաղերում ԱՊՀ-ի միասնական թիմի բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Բասկետբոլի Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը:
«Մենք շատ ենք կարևորում հայազգի օլիմպիական չեմպիոնների անցած ուղին և սպորտում ունեցած նրանց հաջողությունները: Կարծում եմ՝ միմյանց փոխանցելու շատ բաներ ունենք և իդեալական կլինի, եթե պահպանվի կապը, տեղի ունենան փորձի փոխանակումներ, որոնք կօգնեն մեր երկրում բասկետբոլի զարգացմանը»,– հանդիպման ժամանակ ասել է Կարեն Գիլոյանը։
Էլեն Բունիաթյանն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է աջակցել ինչով կարող է:
Հանդիպում ԿԳՄՍՆ–ում
Նշենք, որ Էլեն Բունիաթյանը 1985-1987 թվականներին հանդես է եկել Աբովյանի «Հատիս» կանանց թիմի կազմում:
Եղել է ԽՍՀՄ-ի կազմում երիտասարդական աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն:
Ալեքսանյանի անվան մարզահամալիրում կարող են աշխարհի առաջնություններ անցկացվել. Գիլոյան
Այժմ Ղազախստանի «Ակտոբե» բասկետբոլի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչն է, միակ կին մարզիչը աշխարհում, որը մարզում է տղամարդկանց թիմ: