ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում առկա նախկին ԽՍՀՄ ԶՈւ-ից մնացած չշահագործվող մեկ ՄՏԼԲ ՍՏՐԵԼԱ-10 և երկու ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչները կփոխանցվեն Վայոց Ձորի մարզի Արենի համայնքին` Հայրենական պատերազմին նվիրված հուշահամալիրներում տեղադրելու նպատակով։
Զրահատեխնիկան 2006 և 2014 թվականներին ճանաչվել է ոչ պիտանի, դուրս է գրվել ու կազմաքանդվել։
Դրանք համայնքի հուշահամալիրներում տեղադրելու գաղափարը հավանության է արժանացել համայնքի ղեկավարի կողմից։
Միաժամանակ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինտեխնիկան կազմաքանդված է` առկա է միայն իրանը (կմախքը), ուստի պիտանի չէ պաշտպանական կամ այլ գաղտնի աշխատանքների կատարման համար: