ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված անձանց ու փախստականներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանը լսել է փախստականներին հուզող խնդիրները, որոնք հիմնականում կապված են սոցիալական-տնտեական, քաղաքական իրավունքների հետ:
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ իր մանդատի շրջանակներում կցուցաբերի համապատասխան աջակցություն խնդիրների լուծման համար:
Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ: