ՀՀ բնակչության 25-35 տոկոսը թերսնվում է. կառավարությունը ռազմավարություն է մշակել

ՀՀ կառավարություն
Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2023-2026 թվականների միջոցառումների իրականացման համար կառավարության հաշվարկով անհրաժեշտ կլինի շուրջ 25․7 մլրդ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է երկրում պարենային անվտանգության խնդիրը լուծել առաջիկա 3 տարվա ընթացքում` մինչև 2026 թվականը։ Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարություն և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր է մշակել, որն այսօր արժանացավ գործադիր մարմնի հավանությանը։
Ռազմավարության իրականացման արդյունքում նախատեսվում է բնակչության բոլոր խմբերի համար ապահովել նվազագույն պարենային զամբյուղի հասանելիություն, կարևորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակն էլ 46.7 %-ի փոխարեն հասցնել 70%–ի։
Նախատեսվում է նաև ստեղծել անհրաժեշտ ծավալով պաշարների պահպանման ենթակառուցվածքներ` բուսական յուղի, շաքարի և եգիպտացորենի (որպես անասնակեր) պարտադիր ներառմամբ։
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 6.5 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի
Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2023-2026 թվականների միջոցառումների իրականացման համար կառավարության հաշվարկով անհրաժեշտ կլինի շուրջ 25․7 մլրդ դրամ։ Դրանից 22 միլիարդն արդեն նախատեսված է կառավարության ծրագրով և դրա իրականացմանն ուղղված միջոցառումներով։ Ռազմավարությամբ նախանշված միջոցառումների առավել ճշգրիտ ֆինանսական գնահատականը հնարավոր կլինի տալ կոնկրետ միջոցառումների շրջանակներում:
Նշենք, որ ռազմավարության հիմքում Պարենի համաշխարհային ծրագրի կողմից ՀՀ–ում իրականացված «Հայաստանի պարենային անվտանգության և խոցելիության» գնահատման հետազոտությունն է, որի համաձայն ՀՀ տնային տնտեսությունների 23%-ը սպառում է օրական անհրաժեշտ կալորիականության ոչ բավարար քանակ, իսկ 56%-ը՝ անհրաժեշտ օրական միջին կալորիականության շուրջ 70%–ը: Առավել խոցելի են Տավուշի (որտեղ այդ ցուցանիշը կազմում է 25%), Լոռու (31%) և Շիրակի մարզերը (35%)։
Հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան