Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցանկում առաջընթաց է գրանցել

Արխիվային լուսանկար
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Արգենտինան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 կետով և զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Բելգիան։
1․ Արգենտինա 1873.73
2․ Ֆրանսիա 1843.54
3․ Բրազիլիա 1828.27
4․ Անգլիա 1797.39
5․ Բելգիա 1788.55
6․ Խորվաթիա 1742.55
7․ Նիդերլանդներ 1731.23
8․ Իտալիա 1726.58
9․ Պորտուգալիա 1718.25
10․ Իսպանիա 1703.45
35. Ուելս 1506.04
41. Թուրքիա 1484.47
90. Հայաստան 1252.6
134. Լատվիա 1096.19