Գերմանիայի խորհրդարանի շենքը սխալմամբ հոսանքազրկել են

Բունդեսթագ
Գերմանիայի օրենսդիր մարմնի շենքի վերելակներն աշխատել են վթարային ռեժիմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. 2014 թվականից ի վեր առաջին անգամ այսօր Գերմանիայի խորհրդարանի շենքը կես ժամով հոսանքազրկվել է ցանցային օպերատորի սխալի պատճառով։ Տեղեկությունը հայտնել է օրենսդիր մարմնի մամուլի քարտուղարը։
«Այո՛, դա ճիշտ է։ Էլեկտրաէներգիայի անջատման պատճառը ցանցային օպերատոր «Stromnetz Berlin GmbH»–ի սխալն էր», - հավելել է նա։
Խափանումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8:59-ին, իսկ 9:24-ին էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Էլեկտրականության անջատումն ազդել է Ռայխստագի (խորհրդարանի հիմնական շենք) շենքի, Պոլ Լեբեի տան, Մարիա Էլիզաբեթ Լյուդերսի տան և մանկապարտեզի վրա:
Բունդեսթագում վերելակներն աշխատել են վթարային ռեժիմով:
Օրենսիր մարմնի շենքում էլեկտրաէներգիան անջատվել էր նաև 2011 և 2014 թվականներին:
Մարոկկոն Շվեդիայից հետ է կանչում իր դեսպանին Ղուրանն այրելու ակցիայի ֆոնին