Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 6.5 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի

Արևային էլեկտրակայան. Արխիվային լուսանկար
Հայաստանի չորս մարզերի՝ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի գյուղական վայրերում իրականացվելու են էներգաարդյունավետությանն ու կայուն էներգիային ուղղված ծրագրեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվում է կնքել 6.5 մլն եվրո դրամաշնորհի «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» տեխնիկական աջակցության համաձայնագիր:
ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնելու 15%-ի, ինչը համընթաց է նաև Եվրոպայի «Կանաչ գործարքի» սկզբունքներին:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել համաձայնագրի կնքման առաջարկին։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի և ՀՀ նախագհի վավերացմանը։
Գումարի շրջանակում Հայաստանի չորս մարզերի՝ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի գյուղական վայրերում իրականացվելու են էներգաարդյունավետությանն ու կայուն էներգիային ուղղված ծրագրեր:
Դպրոցաշինության վարկային և դրամաշնորհային ծրագրերում 173 մլն դրամի չարաշահումներ են եղել
Գյուղական վայրերի ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում և համայնքային շենքերում կտեղադրվեն էներգաարդյունավետ սարքավորումներ, արևային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտային կայաններ, կիրականացվեն ջերմամեկուսացման աշխատանքներ: Կիրականացվեն նաև իրազեկվածության բարձրացման միջոցառումներ էներգաարդյունավետ սարքավորումների և վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգախնայող միջոցառումների վերաբերյալ, ինչը կնպաստի բնակչության շրջանում գործելակերպերի ու վարքագծի փոփոխությանը: