ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Երևանի մի քանի թաղամասերում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը անցնող շաբաթ կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Մասնավորապես` փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում ևԱրաբկիրում։
«Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում և Արաբկիրում»,– հայտնում են կենտրոնից։
Իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը այս շաբաթ Երևանում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։